ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Անակնկալներ չկան

Անակնկալներ չկան
10.03.2015 | 12:32

Կայացել է ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրը: Հյուրընկալելիս «Շիրակը» գերազանցել է «Միկային» (2:0), «Բանանցը»` «Արարատին» (3:1): Տանտերերից միակ պարտությունը կրել է «Ալաշկերտը»` նվազագույն հաշվով զիջելով «Փյունիկին»: Առաջատար եռյակի դասավորությունում փոփոխություններ չեն եղել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ